Հանրապետության ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 13.00-ի դրությամբ

Այսօր՝ ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված), Սոթք-Քարվաճառ և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհները:

Ապարանի, Արթիկի, Թալինի տարածաշրջանների, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-25-րդ կմ-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

 

Աղբյուրը`  http://www.slaq.am/