ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կոտայք ԹՎ-ն կամ Կոտայք Մարզային հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1999թ.:
Սկզբում այն կոչվել է «Աբովյան», իսկ 2016թ-ից այն վերանվանվել է «Կոտայք»: Հեռուստաընկերութունը սկզբում հեռարձակվում էր միայն Կոտայքի մարզում, իսկ այսօր այն հասանելի է հանրապետության թվային և մալուխային ցանցերում:
Շուրջ 24 տարի է հանդիսանում է մարզային հեռուստաընկերություն՝ մշտապես անդրադառնալով մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, մարզական և հասարակական կյանքին: Հետևելով ԶԼՄ-ների համար ընդունված չափորոշիչներն՝ հեռուստաընկերությունն իր աշխատանքը կառուցել է ուսումնադաստիարակչական, գեղարվեստական ճաշակ թելադրելու, ճանաչողական ու տեղեկատվական՝ հրատապ և անաչառ մատուցման գործառույթների վրա: Համագործակցելով համապետական հեռուստաընկերությունների հետ՝ իր չափով նպաստել է մարզում քաղաքացիների իրազեկմանը, հստակ գիտակցելով, որ որքան իրազեկ է քաղաքացին, այնքան ամուր են պետության և ժողովրդավարության հիմքերը, և հակառակը. Պետության ամուր հիմքերը նախ և առաջ ենթադրում են քաղաքացիների ամբողջական և բարձր աստիճանի իրազեկում:
Հեռուստաընկերության հարուստ տեսադարանը և արխիվային տեսանյութերը հնարավորություն են տալիս հեռուստադիտողին ներկայացնել հետաքրքիր ու բովանդակալից եթեր: Արխիվում կուտակված է «Կոտայք» մարզային հեռուստաընկերության 24 տարիների աշխատանքի բազմաժանր արդյունքը՝ լրատվական, հասարակա-քաղաքական, ժամանցային, տեղեկատվական-ճանաչողական, սոցիալական, մշակութային, առողջապահական, մարզական և այլ հաղորդումներ՝ պատրաստված ամենախստապահանջ լսարանի համար: Նախագծերի և հաղորդումների հիմնական մասը սեփական արտադրության են, որոնք ստեղծվում և եթեր են հեռարձակվում խիստ քննարկումներից և անընդմեջ մշակումներից հետո: Հետագայում ևս հեռուստաընկերությունը հետամուտ է լինելու սեփական նոր նախագծերի ու հաղորդաշարերի ստեղծմանն ու որակյալ եթերի ապահովմանը:
Հեռուստաընկերության առաջնային խնդիրն է՝ եթերում մայրենի լեզվի պահպանումն ու եթերն ամբողջովին հայերեն դարձնելը, բացառությամբ՝ օրենքով թույլատրելի օտարալեզու երգերն ու համերգային ծրագրերը, ինչպես նաև օտարալեզու կրթական ծրագրերը:

«ԿՈՏԱՅՔ» ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Տնօրեն՝ Սեդա Ավետիսյան

Հասցեն՝ ք. Աբովյան, Օգոստոսի 23, 1/4

Էլ. հասցե՝ info@kotayktv.am

Կայք էջ` http://kotayktv.am/

Հեռ. ՝ +222 2 17 77, 2 11 10

+374 98 173-008