Այսօր Ուսուցչի միջազգային օրն է

Հեկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրներում նշում են ուսուցչի միջազգային տոնը:

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվում է հոկտեմբերի 5-ին:

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:                                                              Լև Տոլստոյ

Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն:
Մ.Կալինին