Նռան օգտակարությունը

Նռնենի նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ, երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում,Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղեւը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է:

Նուռը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն ըստ էության նռան հյութն է: Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում:Նռան պտուղները այն հազվադեպ «քաղցրեղեններից» են, որոնք ոչ միայն ցուցված են, այլ նաև օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին: Օգտագործելով օրվա ընթացքում, 4 անգամ, մինչ ուտելը, ընդամենը կես թեյի գդալ նռան հյութ՝ հնարավոր է էականորեն իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:Որպես դիմահարդարման միջոց` նուռը շատ հաճախ  է օգտագործվում. առաջին հերթին` մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաեւ դեմքը սպիտակեցնել: Նռան սերմերը հիպերտոնիկների համար իսկական գտնված գանձ է, քանի որ դրանք շատ «փափուկ» իջեցնում են զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա չթողելով ոչ մի կողմնակի ազդեցություն: Իսկ նռան պտղի չորացրած թաղանթները ավելացնելով թեյի մեջ՝ հանգստացնում են նյարդային համակարգը, ազատում անհանգստությունից, կարգավորում գիշերային քունը: