Դիետոլոգները կազմել են քաշի նվազեցմանը նպաստող մթերքների ցանկը

Դիետոլոգները, ուսումնասիրելով բազմաթիվ մթերքների հատկությունները, կազմել են քաշի օպտիմալ նվազեցմանը նպաստող մթերքների ցանկը: Մթերքները, որոնք թույլ են տալիս նիհարել, պետք է արագացնեն նյութափոխանակությունը:

Մասնագետները պարզել են, որ գազարի և սպանախի թարմ քամված հյութը մեկ կաթիլ ձիթապտղի բուսայուղով ըմպելը՝ առաջին ուղին է դեպի քաշի նվազեցում: Օգտակար է կանաչ թեյը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս մինչ մարզվելը մեկ բաժակ սառը կանաչ թեյ խմել: Ըմպելիքը բարձրացնում է տոնուսը:

Թուրինջի ֆրեշը նույնպես նպաստում է մարմնի գեղեցիկ կազմվածքի պահպանմանը:

Նեղ գոտկատեղի համար անհրաժեշտ է անանուխ և կոճապղպեղ: Դրանց համադրությունը քայքայում է ճարպային բջիջները: Նյութափոխանակությունն արագացնելու համար կոճապղպեղի արմատից և թարմ անանուխից թեյ օգտագործեք: