450 հազար դրամ կտուգանվեն. զգուշացում վարորդներին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքը միայն մի դեպքում է վարորդների նկատմամբ կիրառվում ՃՈ առավելագույն տուգանքներից` 450 հազար դրամը: Այն նախատեսված է այն վարորդների համար, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում` ընդ որում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով:

450 հազար դրամ տուգանքի կիրառման մասին վկայում է օրենսգրքի 126 հոդվածի` 8-րդ կետը, այն նշում է. «Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից»: Նույն օրենսգրքի 1-5-րդ մասերում կարդում ենք.

1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները (100 հազար դրամի տուգանք),

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը (100 հազար դրամի տուգանք),

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով):

4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը (150 հազար դրամի տուգանք) 5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով):

Այսինքն` եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, դեռ ավելին` այսքանով հանդերձ զրկված է եղել այն վարելու իրավունքից, նա ստիպված կլինի իր գրպանը դատարկել ճանապարհատրասպորտային ամենախիստ տուգանքի շրջանակներում: