ԵԱՀԿ ՄԽ-ն մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու հույս ունի. Ուորլիք
ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, մոտ ժամանակներս հույս ունեն կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այդ մասին Trend գործակալությանը չորեքշաբթի օրը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ նախագահների հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Մասնավորապես, նախագահները նշել են իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/06/armenia/2071333