Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ. մեքենաներին առաջարկում են ճանապարհը շարունակել լաստանավերով

Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ մասին տեղեկությունն ստացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

Նշվում է, որ անցակետը փակվել է քարաթափման հետևանքով: Բացի դրանից, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=212342&l=am