Կառավարությունը շատ ծանր է տարել, որ Հռոմի Պապի կողքը չի երևացել. «Իրատես»
«Իրատես» թերթն այսօրվա իր համարում գրում է, որ կառավարության առաջին էշելոնում շատ ծանր են տարել, որ պապի եռօրյա այցի ողջ ընթացքում իրենք գրեթե չեն «երևացել» պապի ֆոնին, ու ստիպված զբաղվել են իրենց անմիջական գործով՝ Արթիկում ջրհեղեղի վերացման աշխատանքներով:
Հակառակ դրան, ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը բավականին ակնառու «երևացել» է պապի կողքին, ինչը նույնպես ՀՀԿ-ական շրջանակներում բուռն քննարկման թեմա է այս օրերին:
Շատերը կարծում են, որ առաջիկայում ՀՀԿ-ում «ռեստավրացիոն-սերնդափոխական» լուրջ գործընթացներ են սպասվում, այդ թվում՝ կառավարության կազմում՝ սեպտեմբերից սկսած:
Աղբյուրը` http://www.1in.am/1951510.html