Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ Հայաստանում. Հռոմի Պապ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին: Լրագրողներից մեկը հարցրել է Պապին, թե ինչ կասի նա Ադրբեջանին, երբ շաբաթներ անց կայցելի այդ երկիր: «Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ, նրա մասին, ինչ զգացել եմ, և ես նաև կքաջալերեմ նրանց: Ես կասեմ ձեզ հետևյալը` մի փոքրիկ հողակտորի համար խաղաղություն չհաստատելը, որովհետև դա մեծ խնդիր չէ, ինչոր մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Սակայն ես ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին. գուցե նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ուղիների հարցում, և այս խնդրի շուրջ նրանք պետք է աշխատեն: Սակայն ես չգիտեմ, թե էլ ինչ ասել… Այս պահին հենց դա է բխում իմ սրտից` միշտ դրականորեն փորձել գտնել կենսական լուծումներ, որոնք առաջ են տանում»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Աղբյուրը՝ http://armlur.am/547529/