Նախագահների հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Այսօրվա հանդիպումը բավական օգտակար էր, և որոշ զգուշավորությամբ կարող եմ նշել, որ այն ընթանում էր կառուցողական մթնոլորտում:
Որոշ հարցերի շուրջ նախագահները փոխըմբռնման եկան այն մասին, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նշված է նաև նախագահների կողմից արված հայտարարության մեջ»,-հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:
Աղբյուրը` operativ.am