Լոռու մարզում բանակի քեֆը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ. կա վիրավոր. Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբուլատոր կենտրոն է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Դսեղ գյուղում ծնված, սակայն Վանաձորում բնակվող, 43-ամյա Արարատ Խաչատրյանն է, ում ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-1/6800-loru-marzum-banaki-qefy-veracvel-e-ceckrtuqi-hnchel-en-krakocner-ka-viravor.html