«Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալն ինքնավնասում է կատարել, պատճառներն անձնական են

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 34-ամյա Սահակ Սահակյանը երեկ երեկոյան ինքնավնասում էր կատարել: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ դատապարտյալն ինքնավնասում է կատարել որովայնի շրջանում, տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց:

Ըստ Գոռ Ղլեչյանի՝  դատապարտյալի վիճակը բավարար է: Ինքնավնասման պատճառների մասին չխոսեց, ասաց՝ անձնական էին:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/17/kosh/2052765