Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի ոստիկանապետերին
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կտրուկ կադրային փոփոխություններ իրականացրել: Քիչ առաջ նրա հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը։
Տեղեկությունը, մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այս ազատումները պետք է դիտել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:
Ի դեպ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում էլ է կադրային փոփոխություն եղել. աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին եւս աշխատանքից հեռացրել էր՝ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար։
Աղբյուրը` armtimes.com