«Հայկական ժամանակ». Ծեծկռտուք ՌՈ տեսուչի և ԼՂՀ ՊԲ 4 սպաների միջև

 

«Հունիսի 14-ին Վարդենիս քաղաքում վիճաբանության և ծեծկռտուք է տեղի ունեցել ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի և ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 սպաների միջև։

 

Մեր տեղեկություններով, ՊԲ 4 սպաները մայոր Արա Զախարյանը, լեյտենանտ Լ. Սահակյանը ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանը և լեյտենանտ Տ. Անախասյանը արագ երթևեկելհս են եղել, երբ ստուգատեսում ծառայություն իրականացնող տեսուչ Անդրանիկ Մաթևոսյանը կանգնեցրել Է նրանց ավտոմեքենան։ ՊԲ 4 սպաներին դուր չի եկել այն, թե ինչպես Է տեսուչը կանգնեցնում իրենց ավտոմեքենան, ինչի պատճառով առաջացել Է վիճաբանություն, սկսվել Է ծեծկռտուք։ Ըստ նախնական տեղեկությունների սպաները մետաղյա խողովակով բռնություն են գործադրել տեսուչի նկատմամբ նրան պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Նա այժմ գտնվում Է Վարդենիսի հոսպիտալում։ Ռազմական ոստիկանության տեսուչը ստացել Է ձախ նախաբազկի հետին մակերեսի ստորին պատռած վերք, գլխի և մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, ատամի շրջանի լնդի պատռվածք»,–գրում է թերթը։

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/17/hz3/2052655