Անորակ մսամթերք

Հաճախ որպես մսամթեք գնում ենք ոչ թե զուտ միս, այլ երշիկեղեն, կիսաֆաբրիկատներ և այլն, ինչն ինքնին կարող է կասկածներ առաջացնել իր որակական հատկությունների վերաբերյալ: Քանի որ միսն արագ փչացող ու թանկ մթերք է, ուստի նրանից պատրաստված ապրանքները զերծ չեն սննդային հավելումներից: Իսկ որո՞նք են սննդային հավելումները և ի՞նչ նպատակով են ավելացվում դրանք:

Կոնսերվանտները քիմիական նյութեր են, որոնք կանխում են միկրոօրգանիզմների զարգացումը մթերքում: Հնարավոր է՝  երկարատև  փոխադրումների  և պահեստում  որոշ ժամանակ մնալու պատճառով մսամթերքը փչանա, իսկ կոնսերվանտները  երկարեցնում են մթերքի «կյանքն ու կանխում տհաճ հոտի առաջացումը:

Երկարում է մթերքի կյանքն  այն գործոնի հաշվին, որ  այս նյութը կանխարգելում է միկրոօրգանիզմների սպիտակուցային սինթեզը, և վնասում  մեր օրգանիզմը հենց այն նույն պատճառով՝ խաթարելով  սպիտակուցային սինթեզն ու  առաջացնելով  հիվանդություններ: Կոնսերվանտները փաթեթի վրա նշվում են E200-E299համարներով:

Ներկանյութերն օգտագործվում են մսին ախորժալի տեսք տալու և վերամշակման արդյունքում գույնի կորուստը վերականգնելու համար: Սրանցից շատերը քաղցկեղածին են: Ներկանյութերը փաթեթի վրա նշվում են E100-ից  E190համարներով:

Կայունացուցիչներից(Стабилизаторы) մի մասը թեև անվնաս են, սակայն դրանցից մի խումբը վնասակար է համարվում: Մասնավորապես E430-ը համարվում է քաղցկեղածին, իսկ E451, E452, E461, E462, E463, E465, E466 համարներով նշվող կարգավորիչները ստամոքսի խանգարումներ են առաջացնում:

Կարգավորիչների հիմնական ֆունկցիան մթերքի թթվայնությունը, ձևը, խոնավությունը պահպանելու համար է, որոշ դեպքերում՝ նաև քաշ ավելացնելու: Կարգավորիչները, խտացուցիչները նշվում են E400-E499 համարներով:

Էմուլգատորներից առողջության համար վնասակար են E503-ը  և E576-ը: Վերջիններս կարող են  կախվածություն առաջացնել: Իսկ E520-ն ընդհանրապես համարվում է արգելված հավելում: Սրանք նշվում են՝ որպես E500-599:

Ուժեղացուցիչները նշվում են E600-E699 համարներով  և  ունեն ինչպես համն ու հոտն ուժեղացնելու, այնպես էլ տհաճ հոտերը  չեզոքացնելու նպատակ: Ըստ այդմ,դրանք բթացնում են համային զգայարանների նորմալ գործունեութունը: E627-E635 համարների բոլոր հավելումներն ունեն զարկերակային բնականոն ճնշումը խաթարելու հատկություն:

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  Doctors.am