ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը
ԱԺ-ն այսօր 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունից առաջ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդեցության գնահատականը չկա: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս օրենսգիրքն ընդունելու պարագայում թանկանալու է գազը, դիզելային վառելիքը։
Աղբյուրը՝ http://armlur.am/542246/