ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը չեմ հավատում. Սթոլթենբերգ

Վարշավայի համալսարանում ունեցած ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պատասխանելով Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի հարցին, հայտարարել է, որ չի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը։

Նշելով, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՆԱՏՕ-ն անհաղորդ չի մնացել, Սթոլթենբերգը հիշեցրել է, որ դաշինքը դրա հետ կապված հանդես էր եկել հայտարարությամբ:

«Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես կոչով դիմել եմ երկու կողմերին հարգանք դրսևորելու կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը», -ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման և կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»:

 

Աղբյուրը` http://www.1in.am/1928545.html