ՊՆ խոսնակը՝ Յուրի Խաչատուրովի հրաժարականի պահանջի մասին

Քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արվեցին զինվորական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սակայն քաղաքացիական ակտիվ հատվածի ներկայացուցիչները շարունակում են բարձրաձայնել ՝ պաշտոնանկ պետք է արվի նաև է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Քանի որ հենց գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար:

«Առաջին լրատվական»-ը այս հարցի շուրջ զրուցեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց, որ այսօր գործից հասկացող և չհասկացող մարդիկ պահանջում են հրաժարականներ՝ առանց հասկանալու տվյալ զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի գործի էությունը, պատասխանատվությունը, ծանրությունը: «Այդ խոսակցություններն անհասկանալի են, բացի դրանից՝ բարձրաստիճան զինվորականին պաշտոնին նշանակում է գերագույն գլխավոր հրամանատարը, աշխատանքից ևս հեռացնում է նա, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները բանակում չեն քննարկվում»,- եզրափակեց նա։

 

Աղբյուրը` http://www.1in.am/1928424.html