Վերջին զանգի գումարը աշակերտները հավաքում են իրենց ցանկությամբ. նախարար (լուսանկարներ, տեսանյութ)

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի շրջանավարտների համար «Վերջին զանգը» կրկնակի տոն էր. նրանց շնորհավորելու էին եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
«Ուզեցի այստեղ նշել այս օրը, որովհետև մեր երկրի դեմքն ու ուժը մեր ժողովուրդն է: Եթե մեր համայնքներում կարողանում ենք այսպիսի գեղեցիկ պատկեր ստանալ, դա նաև նշանակում է, որ  մենք պետք է ունենանք ապագա կերտելու իրավունք»,-ասաց նախարարը, ապա դիմելով շրջանավարտներին, շարունակեց. «Կյանք եք մտնում, ճանապարհ ունեք գնալու, այդ ճանապարհում կլինեն հաջողություններ և անհաջողություններ: Երբեք չի լինում, որ մարդու կյանքը միշտ հաջող կամ անհաջող լինի, հետևաբար, պետք է սխալից չվախենաք և հանգիստ ու խաղաղ այդ ճանապարհով գնաք»:
Լևոն Մկրտչյանը շրջանավարտներին հորդորեց լինել վստահ, ստանալ լավագույն կրթությունը և շենացնել հայոց երկիրը:

 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ իր հերթին շնորհավորելով շրջանավարտներին՝ասաց, թե ցանկանում է, որ նոր կյանքի այս փուլը երեխաների համար լինի հաջողություններով լի. «Թող բարին Ձեզ հետ լինի, խաղաղ երկնքի տակ շարունակեք ձեր կյանքը և ձեր սահմանադրական պարտականությունները մեր երկրի նկատմամբ կատարեք ճիշտ»:

 

Միջոցառման վերջում լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարարը, դարձյալ անդրադառնալով «Վերջին զանգի« կապակցության դրամահավաքների թեմային, ասաց, թե նախարարությունը կոչ է արել դպրոցներին, որ նվազագույն ծախսերով համեստ ու բովանդակալից միջոցառումներ անցկացնեն:

 

«Սակայն նախարարության թեժ գծին վերջին օրերին ստացված զանգերի մեծ մասը դպրոցներից է եղել, որոնք վստահեցնում են, որ գումարը աշակերտները հավաքում են իրենց ցանկությամբ: Ասում են՝ թողեք երեխաները հանգիստ նշեն, մի հարամեք, տնօրենները կապ չունեն: Նույն գործընթացն է՝ ինչ Նոր տարվա սեղանների մրցակցությունը»,-լրագրողներին ասաց Լևոն Մկրտչյանը:

 

 

IMG_3294

IMG_3200

IMG_3233

IMG_3263(2)

IMG_3271

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/27/armavir/2033356