Կոտայքի մարզում ավտովթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակցող երեխաները. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները սովորում են Զովք գյուղի միջնակարգ դպրոցում. Տ. Բալայանը՝ 11-րդ դասարանում, իսկ Տ. Հայրապետյանն ու Մ. Բարսեղյանը՝ 12-րդ դասարանում, իսկ մեքենան պատկանել է Տ. Բալայանի պապիկի,ն և նրանք մասնակցելիս են եղել դպրոցի «Վերջին զանգ»-ի արարողությանը: Ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ինչպես նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի բաժնի քննիչները հայտնաբերել են ոչ վթարի վայրում, քանի որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենան հեռացրել էին դեպքի վայրից և փորձել էին թաքցնել ինչ-որ մեկի տանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/05/27/86303/