Քեսաբի բնակիչները մոտ 50 տոննա հումանիտար օգնություն են ստացել Ռուսաստանից
Սիրիական Լաթաքիա նահանգի Քեսաբ քաղաքի բնակիչները հումանիտար օգնություն են ստացել Ռուսաստանից և Սիրիայից։ Հինգշաբթի առավոտյան ՌԴ օդուժի 2 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են ռուսական ավիաբազա` հասցնելով մոտ 50 տոննա հումանիտար օգնություն Սիրիայի քաղաքացիների համար։ Այն նախատեսված է արաբական հանրապետության շրջանների և քաղաքների բնակիչների համար, գրում է РИА Новости-ն։
Բացի պարենից և դեղորայքից, ինքնաթիռները բերել են նաև հագուստ, դպրոցական պարագաներ, ինչպես նաև նվերներ երեխաների համար` քաղցրավենիք և խաղալիքներ:
Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Հոդր աս- Սալեմը հայտնել է, որ ռուսական հումանիտար օգնության մի մասն արդեն ուղարկվել է շրջափակված Դեյր Էզ Զոր քաղաք, մինչդեռ մյուս մասը բաժանվել է սիրիական քաղաքներով:
«Մի անգամ զբոսաշրջիկների համար երբեմնի սիրելի սահմանային քաղաք եկան գրոհայինները։ Այսօր ամեն ինչ այլ է, և մենք շնորհակալ ենք աջակցության համար, որը ցուցաբերվում է մեր ժողովրդին»,- ասել է նահանգապետը։
Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով, 2 տարի առաջ հարձակման է ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2016/02/12/kesab/1929516