Աբովյանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը
Աբովյանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում էին շախմատիստներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախից ու նույնիսկ Հնդկաստանից։ Մասնակիցների թվում էին միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ, ազգային վարկանիշով շախմատիստներ։ 9-օրյա համառ պայքարից հետո չորս շախմատիստներ վաստակեցին 7-ական միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը նվաճեց Երևանը ներկայացնող Ռաֆայել Բակունցը, երկրորդ մրցանակակիրը դարձավ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը` Գյումրիից, երրորդը՝ Հովիկ Քոչարյանը` Նոր Հաճնից, իսկ չորրորդը՝ Արտավազդ Հայրապետյանը` կրկին Երևանից։
Մասնակիցները պարգևատրվեցին նաև ըստ տարիքային խմբերի. Մինչև 10 տարեկան պատանիների հաշվարկ․ 1․ Նիկոլայ Հովյան (Երևան) 2․ Ռադիկ Աբրահամյան (Երևան) 3․ Դավիթ Ղազարյան (Երևան) Մինչև 12 տարեկան․ 1․ Սևակ Մանուկյան (Արցախ) 2․Համլետ Բրուտյան (Երևան) 3․ Ռոման Մարգարյան (Երևան) Մինչև 14 տարեկան․ 1․Հրաչյա Անանյան (Աբովյան) 2․ Ալեք Մանուկյան (Արցախ) 3․ Վահան Նալբանդյան (Երևան) Մինչև 18 տարեկան պատանիների հաշվարկ․ 1․ Լևոն Մկրտչյան (Երևան) 2․ Մանվել Հովհաննիսյան (Աբովյան) 3․Գոռ Արսենի Գրիգորյան (Երևան) Աղջիկների հաշվարկո. 1․ Թերեզա Ամբարջյան (Աբովյան) 2․ Անահիտ Մկրտչյան (Գյումրի) 3․ Լիլի Մովսեսյան (Աբովյան) Հատուկ մրցանակներ ստացան մրցաշարի ամենակրտսեր ու ամենատարեց շախմատիստները՝ Մենուա Հակոբյանը և Ալբերտ Նուրիջանյանը։
Ի դեպ, մասնակիցներն Աբովյանի համայնքապետարանի կողմից արժանացան դրամական պարգևների: