Քերին ու Լավրովն այսօր Վիեննայում կքննարկեն ԼՂ հարցը. ՌԴ ԱԳՆ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում ու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր գլխավորը Սիրիան ու Լեռնային Ղարաբաղն են, ինչպես նաև Ուկրաինան ու երկկողմ հարաբերությունները»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը մտադիր է երկուշաբթի Վիեննայում հանդիպել Քերիի հետ:
Աղբյուրը` http://www.1in.am/1915949.html