Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը. Գեղարքունիքում ուժեղ քամի է. Լարսը փակ է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում առկա է ուժեղ քամի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: