Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել

62771

 

 

Այսօր երեկոյան շտապ հիվանդանոց է տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա մոտ արյան ճնշման կտրուկ տատանում է արձանագրվել:

ԱԺ նախագահն այս պահին գտնվում է առաջին համալսարանական հիվանդանոցում: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը հենց նոր մեզ փոխանցեց, որ ԱԺ նախագահին այս պահին հետազոտում են:

«Հիմա ոչինչ չեմ կարող ասել, Ազգային ժողովի լրատվական ծառայությունը քիչ անց մանրամսան տեղեկատվություն կտարածի Գալուստ Սահակյանի առողջական վիճակի հետ կապված»,- փոխանցեց Ալեքսանդրա Հարությունյանը:

ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումը թողեց.

«Բազմաթիվ հարցումներին ի պատասխան։

ԱԺ նախագահին այսօր երեկոյան տեղափոխել են հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետեւանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։

Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/79759