Մեկնարկեց 2016 թ.-ի ամառային զորակոչի հանձնաժողովի առաջին նիստը
Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի աշխատավայրում այսօր մեկնարկեց 2016 թ.-ի ամառային զորակոչի հանձնաժողովի առաջին նիստը:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց խորհրդի նախագահ, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, այս անգամ ստացվել է 70 դիմում-բողոք, որոնցից այսօր քննարկվելու է 25-ը: «Ես կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է օգտակար լինի զորակոչային մարմիններին՝ ընդունելու իրավաչափ որոշումներ»,- նշեց Գեղամ Հարությունյանը:
Նշենք, որ հասարակական խորհրդի վերջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/20/Mil/2055127