Գործարար Սամվել Կարապետյանը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային

 

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արցախի Հանրապետության  կառավարության նիստում հայտնել է  նախագահ Բակո Սահակյանը, ինչի մասին էլ հայտնում է  վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին:

«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

 

 

 

Աղբյուրը` http://artsakhpress.am/arm/news/37467/rusastanabnak-gortsarar-samvel-karapetyany-5000-dolar-e-tramadrelu-arcakhum-yuraqanchyur-yntaniqum-tsnvats-4-rd-erekhayin.html