Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում
Հոկտեմբերի 7-ին և 8-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հավանական են առատ ու երկարատև անրձրևներ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-ից կրկին կսկսի նվազել: 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի +11+14, ցերեկը +24+27, երեկոյան +18+20.