Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ. shamshyan.com

Հունվարի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն, այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր:

 

 

Աղբյուրը` tert.am