ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող ոլորտները (ինֆոգրաֆիկա)
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրն է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, որը 2014-ին կազմել է 396 հազար 887 դրամ, իսկ սպասարկման և այլ ծառայությունների ոլորտում միջին աշխատավարձն ամենացածրն է` 88 հազար 389 դրամով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանը թվերով 2015» զեկույցի տվյալները: Միջին աշխատավարձի մեծության չափով հաջորդը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն է՝ 330 հազար 973 դրամով, տեղեկատվության և կապի ոլորտում միջին աշխատավարձը 294 հազար 648 դրամ է, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղում՝ 225 հազար 237 դրամ:
Պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում՝ 195 հազար 973, շինարարության՝ 179 հազար 311, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում՝ 155 հազար 916, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում՝ 153 հազար 067 դրամ:
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների միջինում ամսական ստանում են 142 հազար 930 դրամ, փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտի աշխատողները՝ 137 հազար 264 դրամ, վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտում միջին ամսական աշխատավարձը 129 հազար 300 դրամ է:
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում միջին աշխատավարձը ավելի նվազ է՝ 127 հազար 547 դրամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում 117 հազար 131 դրամ, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգողների միջին աշխատավարձը 116 հազար 526 դրամ է:
Կրթության ոլորտում աշխատավարձը 107 հազար 600, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում 101 հազար 831 դրամ է: Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում միջին աշխատավարձն ամենաքիչն է 99 հազար 897 դրամ է, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 92 հազար 385 դրամ:
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2016/01/29/salary/1914816