Աբովյանում 27-ամյա կինը մուտք է գործել նախկին սկեսրոջ բնակարան և գողացել դրամապանակը
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, 1984 թ. ծնված Զոհրաբ Ա.-ին և 1989 թ. ծնված Լիանա Պ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ Զոհրաբ Ա.-ի ցուցումով` Լիաննա Պ.-ն 2015 թ. վերջերին մուտք է գործել իր նախկին սկեսրոջ բնակարան և հյուրասենյակի զգեստապահարանից գողացել դրամապանակ, որի մեջ եղել է 300 դոլար:
Զոհրաբ Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/10/womanpolice/2045882