«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Հ1-ի աշխատակիցն այսօր ազատ է արձակվել
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով մեղադրյալ Արման Հայրապետյանն այսօր ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանի պաշտպան Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշեք, որ Հայրապետյանը Հ1-ի աշխատակից է:
Նշենք, որ երեկ այս գործով եւս 5 մեղադրյալ է ազատ արձակվել. նրանց թվում են Նելլի Մինասյանը, Սրբվուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78347