Երեւանի կենտրոնում 15 մետր բարձրությունից քարաթափում է տեղի ունեցել. վնասվել է գազատարը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 1-ին փակուղում` Կենտրոն նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Բաղրամյան 1-ին փակուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ժայռաբեկորից (15 մ բարձրություն) տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են շենքի հետնամսով անցնող գազատար խողովակը, էլեկտրական լարերը եւ մոտակայքում գտնվող թարգմանչական գրասենյակի 2-րդ հարկի (չշահագործվող) պատի անկյունային հատվածը՝ 0.2 քմ:

Փրկարարները սահմազատել են տարածքը:

 

 

 

 

Աղբյուրը` news.am