Շուշանիկ Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանին։
Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը բայց նաեւ բավարարել մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը եւ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Հավելենք, որ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է հունվարի 22-ին, սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել, քանի որ բիժշկները պնդում էին, որ Բախշյանի շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78630