«Հրապարակ». Շրջանառվող ՄԻՊ թեկնածուների անունները

«Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում: Շրջանառվում են Աժ պատգամավորներ Կարեն Բեքարյանի, Թևան Պողոսյանի, փաստաբան Արտակ Զեյնալյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունները։ Երեկ, սակայն, նոր թեկնածուի անուն էլ լսեցինք՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Կարեն Գևորգյան, մականունը՝ Հնդիկ։

Նա Կենտրոնի դատավոր Ռուբեն Վարդազարյանի հետ հիմնել և ղեկավարում է «Բռեյվ» իրավաբանական գրասենյակը, հայրը՝ Ալբերտ Գևորգյանը, քաղաքապետարանում է աշխատում՝ Տարոն Մարգարյանի խորհրդականն է, համակարգում է տրանսպորտի ոլորտը։ Գևորգյանն ազգակցական կապեր ունի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ և իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանի սիրելիներից է։ Այնպես որ, շատ իրական թեկնածու է»,–գրում է թերթը։

 

Աղբյուրը`http://www.tert.am/