Թվային հեռարձակման անվճար սարքերն արդեն Երեւանում են
Սոցիալապես անապահով քաղաքացիներին տրամադրվելիք անվճար կցորդ սարքերը հունվարի կեսերին կսկսեն բաժանել, որից հետո արդեն անցում կկատարվի հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
«Սարքերն արդեն Երեւանում են, մաքսազերծման փուլում են: Կարծում եմ՝ հունվարի 2-րդ կեսին արդեն կսկսենք բաժանել սարքերը»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք: Դեռեւս հայտնի չէ, թե ամբողջությամբ անցում կկատարենք հեռարձակման թվային համակարգի:
Նշենք, որ ըստ օրենքի՝ պետք է անցում կատարեինք հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի:
Աղբյուրը` news.am