Սաստիկ բքի պատճառով Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Գորիսի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհները:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

 

Աղբյուրը`http://shabat.am/