Վարչապետը Շաբոյանին հանձնարարեց տոներին վերահսկել գները, որ «ոտնձգություններ չլինեն»
Հայաստանի Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց Ամանորի օրերին հետեւել շուկայի գներին, որ որեւէ ոտնձգություն չլինի մեր քաղաքացիների հանդեպ:
«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին դիմում եմ, հորդորում, որ հետեւի շուկայի գներին, որ որեւէ ոտնձգություն չլինի մեր քաղաքացիների հանդեպ:
Իսկ ձեզ, հարգելի նախարարներ, մաղթում եմ առողջություն, հաջողություն ու Աստված ձեզ հետ ու մեզ բոլորիս հետ»,-նշեց նա:
Աղբյուրը` http://news.am/