մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի վաղվանից
Ընթացիկ տարվա հունվարի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի վաղվանից՝ փետրվարի 17-ից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից: Նշենք, որ փետրվարի խնամքի նպաստի վճարումը սկսվելու է մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն (որպես կանոն՝ 3-րդ աշխատանքային օրվանից):