Քանի ոչ աշխատանքային օր կա հունվար ամսին

«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունվար ամսին տոն օրեր են համարվում Ամանորը, Ծննդյան տոները և Բանակի օրը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը համարվում է հիշատակի օր: Սրանք ոչ աշխատանքային օրեր են:
Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր),հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդը և Հայտնությունը: Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը, Մեռելոց է: Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:

Այսպիսով՝ հունվար ամսին ոչ աշխատանքային են համարվում հունվարի 1-7-ը ներառյալ, հունվարի 28-ը, սրան գումարած նաև շաբաթ-կիրակիները:

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://newsline.am/