Հրապարակվել է փաստաթուղթ, որն ԻՊ-ին թույլ է տալիս հանել պատանդների օրգանները

Reuters գործակալությունը հրապարակել է փաստաթուղթ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին թույլատրում է հանել պատանդների օրգանները:
Փաստաթուղթը թվագրված է 2015 թվականի հունվարի 31-ին:

 

ԻՊ-ի կրոնական առաջնորդները հայտարարում են են, որ «ուրացողների» կյանքն արժեք չունի, և թույլատրվում է հանել նրանց օրգանները, անգամ եթե դա կհանգեցնի նրանց մահվանը:

 

Այդ հայտարարությունը հայտնաբերվել է 2015 թվականի մայիսին առգրավված փաստաթղթերի թվում։ Հատուկ գործողությունը Սիրիայի արևելքում իրականացրել էին ամերիկյան հատուկ ծառայությունները:

 

Reuters-ը նշում է, որ փաստաթղթի իսկությունը հավաստել չի կարող։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/