Ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 26 զանգ

 

Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 26 զանգ, 10-ը` մարզերից, 16-ը՝ Երեւան քաղաքից.

- Երեւանին մերձակա մի քանի տարածքների բնակիչներ հայտնել են, որ գործի բերումով գտնվում են Երեւանում եւ ցանկանում են տեղեկանալ, թե Երեւանում կարո՞ղ են մասնակցել հանրաքվեին,

- մի քաղաքացի հայտնել է, թե 1931 թ. ծնված քույրը մահացած է, սակայն նրա անունը կա քվեարկության ցուցակներում,

- մի խումբ քաղաքացիներ ցանկանում էին տեղեկանալ, թե որ ընտրատարածքներում են գրանցված իրենք,

- մի քաղաքացի էլ գնալով ընտրատեղամաս՝ հայտնաբերել է, որ իր անունը բացակայում է ընտրացուցակներից,

- մի շարք քաղաքացիներ խնդրել են տրամադրել անձնագրային եւ վիզաների վարչության հեռախոսահամարը:

«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:

Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը,

ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` news.am