Մասիսում տեղի է ունեցել զինծառայող Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը
Մասիս քաղաքում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջից, հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։
Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին է հանձնել ԼՂՀ նախագահի շնորհած մեդալը և նշել է Կարենի անմահ հերոսության մասին։
Աղբյուրը` http://www.1in.am/