Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Դուբայում

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Միացյալ Արաբական Էմիրություններում: Շանսոնյեի պաշտոնական ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ համերգը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 12-ին Դուբայի Առևտրի համաշխարհային կենտրոնի (Dubai World Trade Centre) Sheikh Rac hid Hall-ում: Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է նաև համերգի պաստառը:

Dubai.platinumlist.net կայքը հաղորդում է, որ Dubai Classics ընկերությունն առաջին անգամ ԱՄԷ-ում ներկայացնում է կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրին: «Ֆրանսիացի երգիչը հայկական ծագում ունի, և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է»,-նշված է կայքում:

 

Charles Aznavour 33 44

 

 

 

Աղբյուրը` http://www.1in.am/