Ավետիսյանների սպանության գործով Պերմյակովի դատավարությունը մեկնարկեց լարված մթնոլորտում
Քիչ առաջ Գյումրու 102-րդ ռազմաբազայում մեկնարկեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական առաջին նիստը: Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովին դահլիճ բերեցին կենտրոնական մուտքից: Նշենք, որ թեպետ նիստն ընթանում է ռուսական ռազմաբազայում, գործն ամբողջությամբ քննում է հայկական կողմը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատավորի կողմից:
Տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը դժգոհեց, որ դատական նիստն ընթանում է ռուսական ռազմաբազայում:
«Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմին է փոխանցվել. ի՞նչ է, մենք դատարան չունե՞նք, որ ստիպված այստեղ ենք եկել»,- բղավեց տիկին Պետրոսյանը:
Տուժողի իրավահաջորդները չեն ուզում, որ դատն անցնի ռուսական ռազմաբազայում. «Ինֆարկտի ենք հասնում… Սա մենակ չի գործել: Ի՞նչ է, մենք ինքնասիրություն չունե՞նք, որ այս դատարանում լինենք»:
Աղբյուրը` http://www.1in.am/