ԱՅՈ-ի շտաբներում խուճապ է
ԱՅՈ-ի շտաբներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ օրվա երկրորդ կեսից սկսած խուճապ է սկսվել, երբ պարզ է դարձել, որ հանրաքվեի մասնակիցներից թիվը սպասվածից շատ ավելի քիչ է, իսկ մասնակիցների ճնշող մեծամասնությունն էլ ՈՉ-ի կողմնակիցներ:
Խուճապն ավել է մեծացել, երբ ժամը 17-ին ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների միայն 39.17 տոկոսը:
ՀՀԿ-ն մոբիլազեցրել է ուժերը եւ տնետուն ընկնելով փորձել մոբիլիզացնել ուժերը: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, ԿԸՀ-ում եւս մեծ իրարանցում է առաջացել եւ խնդիր է դրվել ամեն ինչ անել, որ մինչեւ ժամը 20-ը ապահովվի 20 տոկոսանոց մասնակցություն:
Աղբյուրը` Top-News.am