Հանդուրժողականության միջազգային օր
1995թ.-ի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը: 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance):
Ներկայում նկատվում է անհանդուրժողականության, բռնության և ծայահեղականության կտրուկ աճ: Առանձին մարդիկ և ամբողջական համայնքներ բռնության և դաժանության թիրախ են դառնում միայն այն պատճառով, որ ունեն էթնիկական, կրոնական, ազգային տարբեր առանձնահատկություններ:
Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է գտնել այն գաղափարների հաստատումը, որ բազմազանությունը՝ մարմնավորված մտքերում, համոզմունքներում և գործողություններում, պարգև է, այլ ոչ թե սպառնալիք: