Ինչպես ճիշտ նիհարել

Ճարպակալում, մարդու օրգանիզմում ավելցուկային ճարպահյուսվածքի կուտակում, երբ ճարպի սինթեզման ու կուտակման պրոցեսները գերակշռում են քայքայման պրոցեսներին։Զարգացման հիմնական մեխանիզմը ճարպային և ածխաջրային փոխանակության կոորդինացիայի խանգարումն է, որը հանգեցնում էածխաջրերի փոխարկմանը ճարպերի։

Ըստ պատճառագիտական գործոնի ճարպակալումը լինում է.

1․ ժառանգական (կոնստիտուցիոնալ)

2․ ալիմենտար (սննդային), առաջանում է գերսնուցման և ածխաջրերով հարուստ սննդի չարաշահման պատճառով

3․ էնդոկրին՝ վահանագեղձի թերֆունկցիայի և մակերիկամների գերֆունկցիայի դեպքում

4․ դիէնցեֆալ

5.կլիմաքսային

6․ ետծննդաբերական

7․ ուղեղային, պայմանավորված է գանգի ոսկրերի հաստացմամբ (Մորգանի հիվանդություն)

8․ խառը ձևեր

 

 

Եթե դուք ցանկանում եք ճիշտ նիհարել անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Շատերը միանգամից անցնում են խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ավելորդ քաշի եւ ճարպակալման պատճառները դեռեւս մինչեւ վերջ, բազմակողմանի ուսումնասիրված չեն:

Ճապոնուհիները նրբակազմ են եւ սլացիկ, միշտ լավ տեսք ունեն, եւ մեծ նշանակություն են տալիս դրան: : Ճապոնական  դիետաները հայտնի են իրենց արդյունքներով   և պարզ սննդակարգով: Ճիշտ նիհարելու համար ճապոնացիները խորհուրդ են տալիս քիչ չափաբաժնով հաճախ սնվելը(օրական 5-7 անգամ): Կարեւոր է հետեւել նաեւ սնունդ ընդունելու հերթականությանն ու ժամանակին:

Սննդակարգում պարտադիր պետք է ներառել բանջարեղեն, ձուկ, բրինձ, բողկ, կանաչ թեյ և առավոտյան պարտադիր սև սուրճ:

Օրը պետք է սկսել թեթև մեկ բաժակ սուրճ կամ մրգեր:

Ճաշին խորհուրդ են տալիս   հավի խաշած միս, թարմ կաղամբով կամ գազարով աղցան, տապակած դդմիկ ,ձուկ ինչպես նաև տավարի եփած միս:

Ընթրիքին խնձոր, թարմ կաղամբով աղցան, եփած ձու ,մի բաժակ մածուն, մրգեր (բացի բանանից, ձմերուկից, դդումից) ,անյուղ կաթնամթերք և քնելուց առաջ թուրինջ: