Արևածաղիկ.արևածաղկի օգտակար հատկությունները
Արևածաղիկ արևերթիկ, արևելած ծաղիկ, արևլան, աստղածաղկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։Արևածաղկի սերմերը պարունակում են ավելի շատ D վիտամին: Արևածաղկի սերմերի մեջ առկա նյութերը բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների վիճակը, կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը: Արևածաղկի սերմի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները: Արևածաղկի սերմը պարունակում է 40-52 տոկոս չհագեցած ճարպաթթուների գլիցերիդներ, 19,1 տոկոս սպիտակուց, 26,5 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ֆիտին, 1,5 տոկոս դաբաղանյութեր։ Փոքրիկ սերմի մեջ կարծես կենտրոնացած են մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ նյութեր` B1 վիտամին,մագնիում, ֆոսֆոր, օրգանական թթուներ, ցինկ, յոդ և այլն:
Արևածաղիկը օգտակար է ոսկրերի առողջության համար սերմերը հարուստ են մագնեզիումով: Ոսկրերի առողջության ու ամրության համար կարևոր է կալցիումը, սակայն մագնեզիումը նույնպես չափազանց կարևոր դեր ունի ոսկրերի առողջության համար: Արևածաղկի սերմերում պարունակող պղինձը կարևոր նշանակություն ունի ոսկրերի ու հոդերի ճկունության համար: